Իրանի իշխանությունները կարծում են, որ Իսրայելի հարձակումներից հետո ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունների շարունակումը կորցրել է իմաստը՝ ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Անհնար է խոսել բանակցությունների պատրաստակամության մասին և միաժամանակ համակարգել գործողությունները՝ թույլ տալով սիոնիստական ռեժիմին հարվածել Իրանի տարածքին»,- շեշտել է Բաղային:                
 

Անդրանիկ Քոչարյան. Պետք է փորձել երկխոսություն, երկկողմ դիվանագիտական հարաբերություններ հաստատել Ադրբեջանի հետ

Անդրանիկ Քոչարյան. Պետք է փորձել երկխոսություն, երկկողմ դիվանագիտական հարաբերություններ հաստատել Ադրբեջանի հետ
08.12.2020 | 21:30

Անհրաժեշտ է ազնիվ լինել ինքներս մեզ հետ և լիարժեք պատասխանատվությամբ ընդունել պարտությունը, խորհրդարանի ամբիոնից հայտարարեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

«Պետք է հասկանալ, որ կատարվածն այլ կերպ հնարավոր չէ անվանել։ Պարտվել ենք թե ռազմի դաշտում, թե բարոյապես, թե հոգեպես։ Հասկանալի է, որ պարտված լինելու փաստը լրացուցիչ բարդույթներ է առաջ քաշելու, սակայն պետք է հնարավորինս արագ դուրս գալ բարոյալքված վիճակից ու քայլեր նախաձեռներ։ Հաջորդ քայլով, պետք է լինի պատասխանատվության աստիճանական գիտակցումն ու ընկալումը։ Ի վերջո, պետք է փորձել երկխոսություն սկսել հաղթող կողմի հետ, որքան էլ դա ծանր լինի։ Խոշոր մասշտաբների պատերազմներից վերականգնված գրեթե բոլոր երկրներն անցել են այս ճանապարհով», - ասաց Անդրանիկ Քոչարյանը։ Նա նշեց, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը կարող է փոխել սպասվող հեռանկարները։ «Դիվանագիտությունը պետք է հիմնված լինի տնտեսական, ռազմական և բարոյահոգեբանական բոլոր հնարավոր ռիսկերի գնահատման վրա», - ասաց Քոչարյանը։

Դիտվել է՝ 4328

Մեկնաբանություններ